top of page

Շնորհավոր քո ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ սիրելի ՇՐՋԱՆԱՎԱՐՏ



Սիրելի՛ շրջանավարտ, շնորհավորում եմ քեզ քո կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական վերջին զանգի օրվա կապակցությամբ: Օր, որի հետ կապված հիշողությունները քեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում: Դու այսօր քո առաջին քայլն ես կատարում մեծ կյանքի ճանապարհին և, ինչ ուղղությամբ էլ որ ընթանա քո ուղին, շատ կարևոր է, որ միշտ հիշեք, որ դու հաղթանակած սերնդի ժառանգորդ ես ու պարտավոր ես ոչ միայն պահպանել, այլև զարգացնել ու հարստացնել բոլոր այն ձեռքբերումները, որոնք քեզ է փոխանցվել մեծ դժվարությունների նաև բազում կյանքերի գնով:
Բարի ե՛րթ քեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում եմ մաղթում քեզ, իմ պատանի բարեկամ։

bottom of page