top of page

Շնորհավոր 

Սուրբ

Զատիկ

Մենք նշում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը` Տիրոջ հաղթանակը. Հաղթանակ ո´չ միայն մահվան, այլև չարի նկատմամբ: Հաղթանակ, որն ինչպես Աստծունն է, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրինը, քանի որ Աստծո Որդին մարդացավ և որպես Մարդ մերժեց մեղքն ու չարիքը` Իր աստվածային զորությամբ: Աստված Իր մարդեղությամբ մեր մարդկային բնությունը ևս մասնակից ու հաղթող դարձրեց չարի դեմ պայքարում: Ամենքս անդամներն ենք Քրիստոսի մարմնի և կոչված ենք պայքարելու չարիքի, կործանումի ու մահվան դեմ: 
Եկեղեցին Հիսուսի հրաշափառ Հարությունը տոնում է որպես Զատիկ, որովհետև նա է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա` կյանք և հարություն:

«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված:

 

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ,
ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏ
ՈՍԻ...

bottom of page